Շուռնուխում մինչև տարեվերջ բնակելի թաղամաս կկառուցվի՝ 13 տնով - RadioVan.fm

Онлайн

Շուռնուխում մինչև տարեվերջ բնակելի թաղամաս կկառուցվի՝ 13 տնով

2021-02-18 15:00 , Политика, 752

Շուռնուխում մինչև տարեվերջ բնակելի թաղամաս կկառուցվի՝ 13 տնով

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տները կորցրած բնակիչների խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բյուջեի վերաբաշխում կատարեց, ըստ որի՝ պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 470 մլն դրամ՝ նշյալ համայքում բնակելի թաղամասի կառուցման նպատակով:

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանի փոխանցմամբ՝ հայտնեց, որ հունվարին կոմիտեի մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները, փետրվարի սկզբից էլ մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները․ առաջիկայում կսկսվի 13 բնակելի տան տեղակապման և շինաշխատանքները:

«Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները և այնպես կարվի, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացը»,-ընդգծեց Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 3 տարում:

«2021-ին՝ առաջին փուլում, կկառուցվի 13 տուն, ճանապարհ՝ առանց ասֆալտապատման, 2022-ին՝ երկրորդ փուլում, կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները, 2022-23-ին՝ երրորդ փուլում, կկառուցվեն արտադրական նշանակության շենք-շինությունները: Առաջին երկու փուլերի ֆինանսավորումը կկազմի մոտ 700 մլն դրամ: Նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին 470 մլն 270 հազար դրամ հատկացնել Շուռնուխի բնակելի թաղամասի համար»,-մանրամասնեց Արմեն Ղուլարյանը։

Նշենք՝ սահմանազատումների գործընթացի հետևանքով Որոտան և Շուռնուխ համայնքների տներ կորցրած բնակիչները, մինչ նոր տուն ունենալը, ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն կստանան, իսկ նվազագույնը 6 ամիս էլ՝ ամսական 68 հազար դրամ։

Лента

Рекомендуем посмотреть