Քոչարյանի գրասենյակի ղեկավարը թիմակիցներին ու համախոհներին կոչ է անում մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը թիմակիցներին ու համախոհներին կոչ է անում մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին

2021-02-18 16:47 , Политика, 819

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը թիմակիցներին ու համախոհներին կոչ է անում մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես է եկել իրենց թիմի բոլոր անդամներին, աջակիցներին ու համախոհներին ուղղված կոչով՝ ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին, իսկ հետագայում` ընդդիմության մյուս բոլոր միջոցառումներին:

«Վստահ ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի այսօր պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի: Մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է»,-ասված է Սողոմոնյանի՝ ՀՀ երկրորդ նախագահի Թելեգրամ ալիքում արած հրապարակման մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալու է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր և վաղը չի այցելելու Ազատության հրապարակ, ինչպես անում էր երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 15-ից ամեն երեկո՝ 17։00-19։00 ընկած ժամերին:

«Վազգեն Մանուկյանը քաղաքացիներին Ազատության հրապարակում կսպասի փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին»,-տեղեկանում ենք «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան գրառումից։

Лента

Рекомендуем посмотреть