«Վե՛րջ թավիշին». Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Վե՛րջ թավիշին». Նիկոլ Փաշինյան

2021-02-25 19:55 , Политика, 982

«Վե՛րջ թավիշին». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության է եկել 2018-ի գարնանը երկրում տեղի ունեցած, իր բնորոշմամբ, «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» արդյունքում և, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել էր, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, այսօր հայտարարում է՝ «Վե՛րջ թավիշին»։

«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր այսօրվա ակցիան ավարտված է: Շնորհակալություն մասնակցության համար:

Նախորդ ուղիղ եթերի վերջում կարճ ելույթ եմ ունեցել, որտեղ ասել եմ եզրափակիչ ասելիքը: Վե՛րջ թավիշին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Նշենք՝ այսօր, Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ավարտին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետ գործելու են «Վե՛րջ թավիշին» կարգախոսով:

«Բոլորը հնարավորություն ստացան՝ ով օգտագործեց՝ օգտագործեց, ով չօգտագործեց՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- նշել էր Փաշինյանը, ով հրավիրել էր հանդիպման, իր ձևակերպմամբ՝ իր կողմնակիցներին, հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ժողովրդի իշխանության բոլոր կողմնակիցներին՝ իր ելույթում արձանագրելու, թե որն է Զինված ուժերի կողմից իր հրաժարականը պահանջելու պատճառը։

Նա հայտարարեց, թե երկար տարիներ բանակի հաշվին հարստացած իշխանությունը ՀՀ զինված ուժերում դեռևս ունի մի քանի կամակատարներ, որոնք պետք է հեռանան։

«Նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում, նրանք փաստացի ձեզ են ուզում դավաճանության մեջ մեղադրել»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Փաշինյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть