Ճանապարհների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի երրորդ հանդիպումը՝ վաղը - RadioVan.fm

Онлайн

Ճանապարհների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի երրորդ հանդիպումը՝ վաղը

2021-02-26 17:09 , Политика, 892

Ճանապարհների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի երրորդ հանդիպումը՝ վաղը

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը, Ալեքսեյ Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը կհանդիպեն վաղը՝ փետրվարի 27-ին, Մոսկվայում:

Այդ մասին գրում է «Ռեգնում» գործակալությունը՝ նշելով, որ Օվերչուկը հայտնել է, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպմանը:

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր, որ Ադրբեջանը ըմբռնումով կարձագանքի, եթե Երևանը չեղյալ համարի փետրվարի 27-ին նախատեսված աշխատանքային խմբի հանդիպումը։

Հիշեցնենք՝ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության համաձայն՝ երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը զբաղվում է 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման աշխատանքներով։ Մոսկովյան եռակողմ հայտարարության շրջանակում հաստատվել է հայկական կողմի հանձնաժողովի կազմը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 12-ին:

Лента

Рекомендуем посмотреть