Ոչ բոլոր հրավիրյալներն են արձագանքել․ նախագահը քաղաքական ուժերի հետ վաղը նախատեսված հանդիպման ձևաչափը կփոխի - RadioVan.fm

Онлайн

Ոչ բոլոր հրավիրյալներն են արձագանքել․ նախագահը քաղաքական ուժերի հետ վաղը նախատեսված հանդիպման ձևաչափը կփոխի

2021-03-12 17:06 , Политика, 1085

Ոչ բոլոր հրավիրյալներն են արձագանքել․ նախագահը քաղաքական ուժերի հետ վաղը նախատեսված հանդիպման ձևաչափը կփոխի

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասված է

«Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ»:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին ՀՀ նախագահը հայտարարություն էր տարածել, որում արձանագրելով, որ երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ, երկիրը ցնցումներից զերծ պահելու նպատակով մարտի 13-ին, ժամը 12:00-ին, նախագահական նստավայրում հանդիպման էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խորհրդարանական խմբակցությունների և «Հայրենիքի փրկությանշարժման» ղեկավարներին:

Նախագահի հրավերին արձագանքել էր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ հայտնելով, որ ընդունում է հրավերն ու «պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»:

Հրավերին արձագանքեց նաև «Հայրենիքի փրկության շարժում»-ը՝ հայտարարելով, որ կարևորում են երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտությունը, պատրաստ են հանդիպել նախագահականում, սակայն՝ ճգնաժամի հաղթահարման իրենց ճանապարհային քարտեզով՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Лента

Рекомендуем посмотреть