ԱՄԷ-ի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին միայն բուկլետներով տաղավարի համար Հայաստանը վճարել է 108 մլն դրամ - RadioVan.fm

Онлайн

ԱՄԷ-ի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին միայն բուկլետներով տաղավարի համար Հայաստանը վճարել է 108 մլն դրամ

2021-03-18 21:33 , Экономика, финансы, 302

ԱՄԷ-ի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին միայն բուկլետներով տաղավարի համար Հայաստանը վճարել է 108 մլն դրամ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-25-ը անցկացված IDEX 2021 ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որում «լոգիստիկ խնդիրների պատճառով» հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն միայն պաստառներ ու բուկլետներ էին ներկայացվել, տաղավարի տարածքի վարձակալության համար վճարվել է ավելի քան 108 մլն դրամ:

Բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից (ԲՏԱՆ):

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով մամուլի ընդգծված հետաքրքրվածությունը և բազմաթիվ հարցումները IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության վերաբերյալ, հարկ ենք համարում տրամադրել հետևյալ տեղեկատվությունը

Ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում՝ կազմակերպչական հարցերը կանոնակարգելու համար, ընդգրկված են եղել Նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի 6 աշխատակիցներ, ինչպես նաև հայկական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ավելի քան 45 մասնագետներ։

Նախարարության պատվիրակության ավիատոմսերի գնման, օրապահիկի և հյուրանոցի գիշերակացի համար վճարվել է 8604603 ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Տաղավարի տարածքի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ («Capital Events» և «Berns Brett Masaood» ընկերություններին):

Տաղավարի նախագծման և կառուցապատման արժեքը՝ 23,000,000 ՀՀ դրամ («Էքսպո Գրուպ» ՍՊԸ)։

Անհրաժեշտ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ www.procurement.am կայքում։

Նախարարի պաշտոնական ներկայացուցչական ծախսերը կազմել են 139,000 ՀՀ դրամ (ՀՀ 2021 թ. նախարարության պահպանման միջոցներով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին)։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի հունվարի 27-ի թիվ 61-Ա հրամանի 4-րդ հավելվածով սահմանված մասնակից ընկերությունների մեկական ներկայացուցչի 4 օրվա գիշերակացի ծախսերը. 9 հոգի՝ 3,637,700 ՀՀ դրամ (25,320 ԱՄԷ դիրհամ), մնացած բոլոր ծախսերն իրականացրել են ընկերությունները՝ համաձայն ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335֊Ն որոշմամբ սահմանված պահանջների։

Ընկերությունները, քննարկման արդյունքում, նպատակահարմար են գտել ցուցանմուշներն ուղարկել միասնական տարբերակով՝ հաշվի առնելով դրանց բնույթը և ընդհանուր գործընթացի բարդությունը։ Նկատի ունենալով ժամկետների սղությունը՝ Նախարարությունը հնարավորինս աջակցել է մասնակից ընկերություններին առաջացած խնդիրների կարգավորման հարցում ։

Նախատեսված է եղել նաև, որ փոխադրման ծառայության դիմաց կվճարեն մասնակից ընկերությունները»:

Հիշեցնեք՝ ավելի վաղ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ) պարզաբանելով, թե ինչու են IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում բացակայել հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, հայտարարել էր, որ դրանք Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք չեն հասել տեղափոխման ընթացքում առաջացած «լոգիստիկ խնդիրների պատճառով։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով ծառայողական քննություն է ընթանում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть