Պատերազմում ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել - RadioVan.fm

Онлайн

Պատերազմում ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել

2021-03-23 16:19 , Общество, 1071

Պատերազմում ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ նվիրատուների, պրոթեզավորման մասնագետների ու բժիշկների քրտնաջան աշխատանքի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են․ հայրենիքի պաշտպանության ժամանակ ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել և կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել:

Հիշեցնենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավելի վաղ հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինծառայողները կապահովվեն անվճար պրոթեզավորմամբ, այդ նպատակով Հիմնադրամի աջակցությամբ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համալրվել է քայլքի և պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիայով:

Лента

Рекомендуем посмотреть