Մեկնարկել է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը՝ կապի զորքերի մասնակցությամբ - RadioVan.fm

Онлайн

Մեկնարկել է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը՝ կապի զորքերի մասնակցությամբ

2021-04-06 17:09 , Политика, 1127

Մեկնարկել է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը՝ կապի զորքերի մասնակցությամբ

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ հերթական զորավարժությունն են ացկացնում․ այսօր տրվել է մեկնարկը՝ կապի զորքերի զինծառայողների մասնակցությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով երկօրյա վարժանքների ընթացքում զինվորականները պետք է լուծեն կապի միասնական համակարգի կազմակերպմանն ուղղված խնդիրներ, ապահովեն զորքերի փոխգործակցությունը, կառավարման դաշտային կենտրոնների ձևավորումը։

Սա, ընդգծենք, այս տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական արդեն երրորդ զորավարժությունն է․ եղբայրական երկու պետքություններն առաջին համատեղ զորավարժությունն անցկացրել են փետրվարի 1-12-ը՝ Կարսում, երկրորդն էլ՝ 6-շաբաթյան, մեկնարկել էր մարտի 5-ին, Թուրքիայի Իսպարտա նահանգում։

Лента

Рекомендуем посмотреть