«Ընթացել է հարթ»․ AstraZeneca-ով Երևանում այսօր 6 քաղաքացի է պատվաստվել - RadioVan.fm

Онлайн

«Ընթացել է հարթ»․ AstraZeneca-ով Երևանում այսօր 6 քաղաքացի է պատվաստվել

2021-04-13 17:46 , Общество, 1349

«Ընթացել է հարթ»․ AstraZeneca-ով Երևանում այսօր 6 քաղաքացի է պատվաստվել

Այսօր Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Հաղորդվում է, որ օրվա ընթացքում AstraZeneca-ով պատվաստվել է արդեն 6 քաղաքացի։

ՀՀ առողջապահության նախարարությունից հստակեցնում են՝պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:

Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:

Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն ռուսական Sputnik-V պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ բրիտանա-շվեդական AstraZeneca-ով:

Գործընթացի վերաբերյալ առողջապահության նախարարության տրամադրած տեսանյութերը՝ ստորև։

Հայտնել էինք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները Երևանում մեկնարկելու են ապրիլի 13-ից, ապրիլի 14-ից էլ՝ մարզերում։ Գործընթացի նպատակով Հայաստան են ներկրվել 24 000 դեղաչափ AstraZeneca և 7500 անձի համար նախատեսված 15 000 դեղաչափ Sputnik-V պատվաստանյութերը:

Նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել են COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմերը:

Лента

Рекомендуем посмотреть