Հաղթանակի օրը ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում շքերթ կանցկացնեն - RadioVan.fm

Онлайн

Հաղթանակի օրը ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում շքերթ կանցկացնեն

2021-04-19 16:33 , Общество, 1425

Հաղթանակի օրը ռուս խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում շքերթ կանցկացնեն

Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել Հաղթանակի օրվա շքերթի առաջին վարժանքը՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Այդ մասին տեղեկանում ենքՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) տարածած հաղորդագրությունից։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի օրը՝ 2021 թվականի մայիսի 9-ին կայանալիք հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է մոտ 400 ռուս զինծառայող, Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը։

Նշվում է, որ, բացի այդ, փորձերին մասնակցում են նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանման, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմերը։

Հիշեցնենք՝ Մայիսի 9-ը Հայաստանում և Արցախում ավանդաբար տոնվել է որպես Եռատոն՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:

Лента

Рекомендуем посмотреть