Արձանագրվել է COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից ցած նետվելու 2-րդ դեպքը․ 77-ամյա տղամարդը հոգեկան շեղումներ չի ունեցել - RadioVan.fm

Онлайн

Արձանագրվել է COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից ցած նետվելու 2-րդ դեպքը․ 77-ամյա տղամարդը հոգեկան շեղումներ չի ունեցել

2021-04-30 15:34 , Общество, 1157

Արձանագրվել է COVID-19 սպասարկող բուժկենտրոնի պատուհանից ցած նետվելու 2-րդ դեպքը․ 77-ամյա տղամարդը հոգեկան շեղումներ չի ունեցել

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել:

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ 77-ամյա տղամարդը, որը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, ում վիճակը գնահատվել է միջին ծանրության, հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

«Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:

Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ շեշտելով, որ, ուսումնասիրությունների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությունը լուրջ ազդեցություն է ունենում COVID-19-ով պացիենտների հոգեկան առողջության վրա․ հատկապես խոցելի են դառնում այն պացիենտները, որոնց մոտ արդեն իսկ գրանցված են լինում առողջական նման խնդիրներ:

Նշենք՝ սա այս ամսվա ընթացքում արձանագրված երկրորդ դեպքն է․ապրիլի 7-ին էլ հաղորդվել էր, որ Երևանում, COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկի հիվանդասենյակի պատուհանից 72-ամյա պացիենտ էր ցած նետվել։ՀՀ առողջապահության նախարարությունից մանրամասնել էին, որ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից, հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո դարձյալ հրաժարվել էր բուժումից: Լուսադեմին գտել էին նրա դին:

Лента

Рекомендуем посмотреть