Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

2021-05-25 14:15 , Политика, 1107

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները․ որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, որը ղեկավարող Գիորգի Ղիբրաձեն տեղեկացրել է, որ սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով, այն է՝ պատվաստանյութի 2 չափաբաժինը ստացած, և կամ՝ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:

Լուրը ՀՀ քաղաքացիներին հայտնում են նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հիշեցնենք՝ նոր կորոնավիրուսային համավարակի (Covid-19) պատճառով Վրաստանը երկրի ցամաքային սահմանները բոլոր երկրների հետ փակել էր 2020-ի մարտի կեսերից, իսկ մարտի վերջից՝ դադարեցրել էր նաև օդային հաղորդակցությունը։ Միջազգային թռիչքների արգելքը Վրաստանը վերացրեց 2021-ի փետրվարից, իսկ մարտի 1-ից օդային ճանապարհը բացվեց նաև Հայաստանի համար։

Лента

Рекомендуем посмотреть