«Դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի նեխմամբ, իմ թշնամուն չէի ցանկանա այդ փորձաքննություններն աներ»․ դատաբժշկական փորձագետ - RadioVan.fm

Онлайн

«Դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի նեխմամբ, իմ թշնամուն չէի ցանկանա այդ փորձաքննություններն աներ»․ դատաբժշկական փորձագետ

2021-06-04 18:56 , Общество, 1392

«Դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի նեխմամբ, իմ թշնամուն չէի ցանկանա այդ փորձաքննություններն աներ»․ դատաբժշկական փորձագետ

«Մենք բոլորս գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված, արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված դիակների հետ, հուղարկավորված ու արտաշիրիմված դիակների հետ։ Թարմ դիակներ ունեցել ենք միայն պատերազմի առաջին մեկ-երկու օրը։ Դրանից հետո բոլոր դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի աուտոլիտիկ նեխմամբ, կազմափոխմամբ, փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայությամբ, ամբողջովին որդերի թրթուրներով պատված։ Չնայած, որ անտանելի է նման միջավայրում աշխատելը՝ կանգ չենք առել ոչ մի բանի առաջ, նմուշառումներ ենք արել, մեկ առ մեկ համարակալել ենք որդնած, նեխած վիճակում, ցանկացած զիվորի դիտել ենք որպես մեր որդի, մեր եղբայր»,-այդ մասին այսօր ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցածմիջադեպի վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսում ասաց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը՝ ընդգծելով, որ զինվորների դիակների մեծ մասը եղել է անճանաչելի։

Դատաբժշկի խոսքով՝ իրենց մոտ դիակը չի ենթարկվել նեխման:

«Պատկերացրեք՝ առանց դագաղհուղարկավորված դիակ, այսինքն,հողի մեջ եղած ամբողջ ագրեսիվ նյութերը, ագրեսիվմիջատներն իրենց գործն արել ենհողի մեջ տվյալ դիակի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ դիերի հետագա նեխումը, քայքայումը չի կանգնեցվել քիմիական միջամտությամբ, քանի որ այն դեպքերում, երբ դիակից վերջնական չի անջատվել գենետիկ նյութը, իրավունք չկա քիմիական նյութերով ազդելու։

Արմեն Գևորգյանի գնահատմամբ՝ կատարվածը սովորական դիակների փորձաքննություն չի եղել, այն պահանջել է մասնագիտական, բարոյահոգեբանական ուժերի լարում։ Նրա փոխանցմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս 3500-ից ավելի դիակի ու մասունքի փորձաքննություն է կատարվել հիմնարկի կողմից։

«Մենք պարտք ենք տվել մեր Աստծո, մեր խղճի և Հիպոկրատյան երդման դիմաց»,-ընդգծեց դատաբժշկական փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն Գևոգյանի փոխանցմամբ նաև՝ իրենք պատերազմի առաջին իսկ օրվանից ձեռնարկել են սառնարանային համակարգերի առկայության խնդրի լուծում:

«Գորիսում, Արմավիրում, Ստեփանակերտում, Մարտունիում մեր հիմնարկիպահանջով և պաշտպանության նախարարության կողմից տրվեցին սառնարային շարժական համակարգեր: Իմ անձնական նախաձեռնությամբ Արտաշատում, հպարտությամբ եմ ասում, վերցրել ենք միգուցե նախատեսված են եղել մրգի պահպանման համար, բայց եվրոպական ամենավերջին ստանդարտներին համապատասխան սառնարային համակարգ մեր զինվորների դիակները պահպանելու համար, քանի որնման ծավալ որևէ առանձին դիահերձարանի սառնարանում հնարավոր չէր պահել»,- ասաց փորձագետը։

Նշենք՝ մամլո ասուլիսը հրավիրվել էր պայմանավորված ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպով։

Հիշեցնենք՝ թելեգրամյան ալիքներից մեկը մայիսի 31-ին հրապարակել էր լուսանկար, որում Աբովյանի դիահերձարանի նկուղն էր՝ հատակին անփութորեն լցված պարկեր՝ զինվորների մարմիններով ու մասունքներով: Առողջապահության նախարարությունն այդ առնչությամբ հայտարարություն տարածեց՝ հաստատելով լուսանկարում պատկերվածի իսկությունը, սակայն նշվեց, որ Աբովյանի դիահերձարանում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներն ու դիակները ժամանակավորապես են պահվել կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, ու որ, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:

Հաջորդ օրը՝ հունիսի 1-ին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված։ Իսկ հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Նույն օրը հաղորդվեց, որ «ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի (ԱՆ ԴԲԳԳ) Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ» ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть