ՄԻԵԴ-ից պատասխանել են գերեվարված 6 հայ զինծառայողի հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ դիմումին - RadioVan.fm

Онлайн

ՄԻԵԴ-ից պատասխանել են գերեվարված 6 հայ զինծառայողի հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ դիմումին

2021-06-10 13:51 , Право, 170

ՄԻԵԴ-ից պատասխանել են գերեվարված 6 հայ զինծառայողի հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ դիմումին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:

Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ»:

Հիշեցնենք՝ մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել և գերեվարել են ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող 6 հայ պայմանագրային զինծառայողի։ Նույն օրը զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով ՀՀ-ն դիմեց ՄԻԵԴ։

Лента

Рекомендуем посмотреть