Կամավորական գործունեությունը կկանոնակարգվի օրենքով - RadioVan.fm

Онлайн

Կամավորական գործունեությունը կկանոնակարգվի օրենքով

2017-03-23 22:50 , Политика, 1121

Կամավորական գործունեությունը կկանոնակարգվի օրենքով

ՀՀ գործադիր մարմինն այսօր հավանության է արժանացրել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որում արձանագրովում է, որ թեև ՀՀ-ում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված որոշ հարաբերություններ ներկայումս կարգավորված են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով. սահմանված է «կամավորի» հասկացությունը, կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների շրջանակը, այդուհանդերձ, առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը:

Առկա խնդիրների լուծման նպատակով, ահա, Հայեցակարգով նախատեսվում է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում, որով կսահմանվեն կամավորական աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները:

Մասնավորապես կարևորվում է՝

1) կամավորի հաշվառման մեխանիզմների ներդրումը, որը հնարավորություն կտա՝

ա. երիտասարդ կամավորին ձեռք բերել աշխատաշուկայում արդյունավետ ինտեգրման համար անհրաժեշտ մասնագիտական փորձ ու լրացուցիչ հմտություններ, և դա հետագայում կիրառելի դարձնել աշխատանքի տեղավորման նպատակով,

բ. շահագրգիռ կողմերին տրամադրել կամավորների մասին դասակարգված և համակարգված տեղեկատվություն, որը գործնականում կխթանի կամավորական աշխատանքի կազմակերպման գործընթացները,

2) կամավորական գործունեության մշտադիտարկման համակարգի ձևավորումը՝ իրավակիրառական պրակտիկայից բխող խնդիրները հետևողական վեր հանելու և անհրաժեշտ լուծումներն ապահովելու նպատակով,

3) կամավորներին և կամավորական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրումը՝ կազմակերպչական, տեղեկատվական, մեթոդական և խորհրդատվական ապահովման ուղղություններով,

4) կամավորի դերի հետևողական բարձրացման նպատակով՝ կամավորի պարգևատրումը, խրախուսումը և նմանատիպ այլ միջոցառումների իրականացումը:

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից, ըստ որի՝ նախատեսված է օրենքով լիարժեք կարգավորել կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերությունները:

Лента

Рекомендуем посмотреть