«Շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել». Փաշինյանը՝ որպես պատասախան քայլ Ադրբեջանին վերադարձրած քարտեզների մասին - RadioVan.fm

Онлайн

«Շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել». Փաշինյանը՝ որպես պատասախան քայլ Ադրբեջանին վերադարձրած քարտեզների մասին

2021-06-13 20:32 , Политика, 1124

«Շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել». Փաշինյանը՝ որպես պատասախան քայլ Ադրբեջանին վերադարձրած քարտեզների մասին

«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք՝ բոլորը վերադարձվել է: Ամենևին էդպես չէ, վերադարձվել է մի փոքր մասը, չեմ կարող ասել ոչ շոշափելի մասը, շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,-այս մասին այսօր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում քարոզարշավի ժամանակ, հայտարարեց«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 15 հայ գերիների վերադարձին, մասնավորաբար շեշտելով, թե ընդդիմադիր դաշտում այդ առիթով սուգ ու ողբ էր:

«էնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամցանկանում էր,կամ երաշխիք էր ստացել, որ գերիները, գոնե, առաջիկայում չեն վերադառնալու: Հիմա էլ սուգ ու շիվան են դրել, թե բա՝ մեր քարտեզները տվել են, մեր ունեցած-չունեցածը տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն, և այլն»,-ասաց նա՝ կրկին մանրամասնելով, թե ինչ պայմաններում է իրագործվել15 գերիների վերադարձը:

«Երբ որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերը եկավ Հայաստան՝ ասաց որ իրենք պատրաստվում են շատ լուրջ ջանքեր գործադրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերակենդանանա. գիտեք, ցավոք սրտի, երկար ժամանակ գերիների վերադարձ չունեինք: Հարց հնչեց, թե մենք նման քայլի դիմաց պատրա՞ստ ենք քայլ անել, ասացինք՝ իհարկե պատրաստ ենք, և միշտ են պատրաստ եղել: Ուզում եմ կրկնել, որ մենք դեռևս անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակով քարտեզներ փոխանակվել են: Դրանք այն քարտեզներն են, որոնք էսօր մեր միջև չեն, այսինքն՝ չեն բաժանում հայկական և ադրբեջանական կողմերին, դրանք այն քարտեզներն են, որոնք, ցավոք, հայտնի հանգամանքների բերումով, գտնվում են Ադրբեջանի թիկունքում»,-մանրամասնեց Փաշինյանը՝ շեշտելով, որ ոչ թե քարտեզները փոխանակել են գերիների հետ, այլ քայլի դիմաց արել են քայլ և էլի պատրաստ են անել դա:

«Մենք սա նույնիսկ չէինք փոխկապակցում, բայց, տեսնելով, որ Ադրբեջանը դադարեցրեց գերիների վերադարձը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ, եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում ականների վրա այդքան քաղաքացիական զոհեր չէին լինի:

Եղվարդցիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթի մասնրամասները՝ նրա հրապարակած տեսանյութում:

Հայտնել էինք, որ նախօրեին հայրենքի են վերադարձել 15 հայ գերիներ, որոնցից 4-ը, Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանագծին գերեվարված 6 զինծառայողներից են: Գերիների վերադարձիգործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը։

Պաշտոնական Բաքուն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցչի մասնակցությամբ, 15 գերիներին տվել է Ակնայի (Աղդամ)՝ 97 հազար հակատանկային և հակահրթիռային ականների տեղակայումը ֆիքսող քարտեզների դիմաց:

Մինչդեռ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ էլ գավառցիների հետ հանդիպմանը կրկին ասել էր այն, ինչ այսօր եղվարդցիների հետ հանդիպմանը՝ իրենք չեն ընկալում, որ քարտեզները փոխանակում են գերիների հետ, ընկալում են, որ քայլին պատասխանում ենք քայլով, պատրաստ են այս գործընթացը շարունակել և խնդիր ենք դրել առաջնահերթ, որ լիարժեք ավարտին հասցնենք գերիների վերադարձի գործընթացը:

Փաշինյանը միաժամանակ նշելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո գերիների փոխանակման գործընթացին զուգընթաց պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել են Ադրբեջանի հետ, որպեսզի կառուցողական մթնոլորտ լինի գերիների, զոհերի մարմինների փոխանակման հարցում, հայտնել էր, որ, նույնիսկ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում գտնվելու ժամանակ որոշ քարտեզներ ուղարկել է Բաքու:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть