ՀՀ-ում պատվաստումային շարժական կետերը շարունակում են աշխատել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում պատվաստումային շարժական կետերը շարունակում են աշխատել

2021-06-16 16:30 , Общество, 943

ՀՀ-ում պատվաստումային շարժական կետերը շարունակում են աշխատել

Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում:

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ համալիրում»։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։

Շարժական պատվաստումային կետեր են տեղակայված նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Շարժական պատվաստումային կետերն աշխատում են հետևյալ ժամանակացույցով.

Հիշեցվում է՝ պատվաստումներն անվճար են։ «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նշենք՝ Covid-19-ի դեմ ապրիլի 13-ից մեկնարկած պատվաստումների գործընթացի արդյունքում պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը՝ հունիսի 13-ի դրությամբ՝ հասնելով 55 557-ի։

Лента

Рекомендуем посмотреть