Բաքուն պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը Ակնայում, Վարանդայում և Շուշիում - RadioVan.fm

Онлайн

Բաքուն պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը Ակնայում, Վարանդայում և Շուշիում

2021-06-22 17:33 , Политика, 706

Բաքուն պատրաստակամություն է հայտնել ընդունելու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը Ակնայում, Վարանդայում և Շուշիում

Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին։

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Հունիսի 21-ին կայացած վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանը կրկին պատրաստակամություն հայտնեց ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը և կազմակերպությանը կոչ արեց արագացնել այդ գործընթացը: Մասնավորապես, քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Աղդամի (Ակնա-խմբ) և Ֆիզուլիի (Վարնադա-խմբ) շրջանների ազատագրված տարածքներ, ինչպես նաև Շուշի քաղաք»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է խոսնակը՝ միաժամանակ նշելով, որ համաձայնություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ՝ «հակամարտությունից տուժած Ադրբեջանի տարածքներում փախստականների հարցով առաքելության իրականացման համար»:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսխագզայի ընդունելությանը, անդրադառնալով վերոնշյալ հարցերին, շեշտել է, որ ակնկալում են արձագանք ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այնպես էլ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակներից։

Հիշեցնենք՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր Բաքուն թույլ չէր տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին մուտք գործել Արցախ ու գնահատել հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը։ Խնդրի մասին բարձրաձայնել է ինչպես ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, այնպես էլ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Лента

Рекомендуем посмотреть