Ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

2021-07-17 22:01 , Общество, 1109

Ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

«Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը վերջին օրերին հակառակորդի նշանակետում են. երեկ առավոտյան էլ՝ ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի այդ ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Նշենք՝ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունում շեշտել է. «Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում»:

Рекомендуем посмотреть