Երասխի հարևանությամբ ադրբեջանական հանցավոր կրակոցների փաստերով արտահերթ զեկույցն ամփոփվում է անգլերենով․ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Երասխի հարևանությամբ ադրբեջանական հանցավոր կրակոցների փաստերով արտահերթ զեկույցն ամփոփվում է անգլերենով․ ՄԻՊ  

2021-07-22 14:44 , Право, 995

Երասխի հարևանությամբ ադրբեջանական հանցավոր կրակոցների փաստերով արտահերթ զեկույցն ամփոփվում է անգլերենով․ ՄԻՊ

«Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով, դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը»,-այս մասին ևս մեկ անգամ արձանագրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը, որի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի նշյալ գյուղում:

Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված:

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, որոնք դեռ նախորդ շաբաթվանից հակառակորդի նշանակետում են: Այս անգամ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հուլիսի 20-ին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ իր ղեկավարած փաստահավաք խումբը մեկնում է Երասխ, ու որ՝ այցի արդյունքները կամփոփվեն, առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:

Лента

Рекомендуем посмотреть