Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

2021-08-16 18:38 , Право, 832

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի մարտական դիրքից ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ այսօր՝ ժամը 09:50-ի սահմաններում արձակված կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող Վահան Դիլիկի Թաթոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հաևուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է որովայնի շրջանում, մահացել է Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին։

Այսօր ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Նշվել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть