Թանդիլյանն ազատվել է նախարարի պաշտոնից, ծառայությունն Արցախին կշարունակի «Ապրելու Արցախ»-ի գործունեության շրջանակում - RadioVan.fm

Онлайн

Թանդիլյանն ազատվել է նախարարի պաշտոնից, ծառայությունն Արցախին կշարունակի «Ապրելու Արցախ»-ի գործունեության շրջանակում

2021-09-01 15:01 , Политика, 1377

Թանդիլյանն ազատվել է նախարարի պաշտոնից, ծառայությունն Արցախին կշարունակի «Ապրելու Արցախ»-ի գործունեության շրջանակում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով Մանե Թանդիլյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Արմինե Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Արցախում նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020-ին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին։

Նա հայտարարել էր, որ վստահաբար գիտակցում է, թե ինչպիսի պարտավորեցնող աշխատանք է վերապահված իրեն, թե ինչ լրջագույն ու ծայրահեղ դժվար ճանապարհ կա անցնելու, բայց նպատակը, շեշտել էր նա՝ հստակ է՝ ապրեցնել Արցախը։

«Պետք է մեր ներկան վերափոխենք որպես ապագա կերտելու ճանապարհ՝ դադարելով ապրել մեղավորների փնտրտուքում»,-միաժամանակ նշել էր Թանդիլյանը։

Օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ Թանդիլյանը հայտնել էր, որ Արցախի նախագահի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, իր պաշտոնավարումը որպես Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար մոտենում է ավարտին։

Նա նշել էր, որ սեպտեմբերի 1-ից իր ծառայությունը Արցախին շարունակելու է «Ապրելու Արցախ» հիմնադրամի գործունեության շրջանակներում, որի միջոցով Արցախում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, և առաջին հերթին, գործընկերների ուղղակի և գործուն մասնակցությամբ, Արցախի Դահրավ գյուղի մոտ կկառուցվի 100 տուն ունեցող նոր բնակավայր, որտեղ կարող են կյանքը շարունակել տեղահանված մեր արցախցի հայրենակիցները։

Лента

Рекомендуем посмотреть