1-4-րդցիների դասագրքերն անվճար, 5-12-րդցիներինը՝ տարեկան 280-550 դրամ - RadioVan.fm

Онлайн

1-4-րդցիների դասագրքերն անվճար, 5-12-րդցիներինը՝ տարեկան 280-550 դրամ

2021-09-02 18:20 , Образование, 1095

1-4-րդցիների դասագրքերն անվճար, 5-12-րդցիներինը՝ տարեկան 280-550 դրամ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի՝ 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով:

Նախարարությունից նշում են, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550

դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների:

Ընդգծվում է, որ սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար:

Лента

Рекомендуем посмотреть