«Թող բրինձ ու ոսպ մեզ չտան, թող ապահովեն բնակարաններով», «Նվիրել են Հադրութը, էլ ինչ վերադարձ»․ տեղահանված արցախցիները կառավարության շենքի առջև էին - RadioVan.fm

Онлайн

«Թող բրինձ ու ոսպ մեզ չտան, թող ապահովեն բնակարաններով», «Նվիրել են Հադրութը, էլ ինչ վերադարձ»․ տեղահանված արցախցիները կառավարության շենքի առջև էին

2021-09-09 19:07 , Общество, 854

«Թող բրինձ ու ոսպ մեզ չտան, թող ապահովեն բնակարաններով», «Նվիրել են Հադրութը, էլ ինչ վերադարձ»․ տեղահանված արցախցիները կառավարության շենքի առջև էին

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի, Հադրութի, Շահումյանի շրջանների տեղահանված բնակիչներն այսօր ՀՀ կառավարության շենքի առջև էին՝ իրենց կարգավիճակի ու բնակարանների խնդրի լուծման պահանջով։

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության անդամ Անահիտ Քոսակյանի խոսքով՝ տեղահանված շատ քաղաքացիների այս օրերին տեղյակ են պահում, որ այլևս չեն կարող բնակվել իրենց տրված տարածքներում։

«Թող բրինձ ու ոսպ մեզ չտան, թող ապահովեն բնակարաններով»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց տիկին Քոսակյանը, որի համոզմամբ՝ պատրեազմի ավարտից հետո մինչ այսօր իրականացված աջակցության ծրագրերը եթե գումարեին՝ իրենց բնակարանային խնդիրները հնարավոր կլիներ լուծել։

Անահիտ Քոսակյանը դժգոհ է ՀՀ կառավարության շրջանառած Քաշաթաղի շրջանից տեղահանվածների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի նախագծից։ Նշում է՝ դրանում շահառուներին մի շարք անհասկանալի պայմաններ են առաջադրված, որոնց առնչությամբ իրենք իրենց նկատառումները, առաջարկները ներկայացրել են ու պահանջում են կետ առ կետ պատասխանել գրավոր։

Բողոքի ակցիայի մասնակից հադրութցի մի տիկին էլ նշեց, որ իրենք անտեսված են այսօր, որևէ մեկը չի հետաքրքրվում՝ ինչպե՞ս են ապրում։

«Մինչև հիմա հավատում էի, որ կվերադառնանք Հադրութ, հիմա էլ չեմ հավատում, հույսս կտրել եմ, նվիրել են Հադրութը, թուրքը արդեն ասֆալտ է անում, էնի մեզ ա՞ տալու, կամ՝ ո՞վ ա գնալու նորից կռվի, հետ վերցնի, ոչ մեկը։ 92 թվին ամուսինս զոհվել ա, Հադրութը պահել ա, հիմի նվիրել են»,-նշեց զրուցակիցս։

Տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть