«Մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բացարձակապես անվճար ստանան պատվաստում»․ Փաշինյանը՝ թեստավորման մասին - RadioVan.fm

Онлайн

«Մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բացարձակապես անվճար ստանան պատվաստում»․ Փաշինյանը՝ թեստավորման մասին

2021-09-24 17:47 , Политика, 964

«Մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բացարձակապես անվճար ստանան պատվաստում»․ Փաշինյանը՝ թեստավորման մասին

«Քանի որ ՊՇՌ թեստը վճարովի ծառայություն է, հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ֆինանսական ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու անհրաժեշտությունը և կարիքը չունեն: Պետությունը, կառավարությունը, հոգում է, որ այդ բոլոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Այսինքն՝ քաղաքացին ինքն է ընտրում ծախս անե՞լ, թե՞ չանել: Այստեղ քաղաքացիների համար լրացուցիչ ծախս սահմանելու մասին որևէ խոսք լինել չի կարող: Կրկին ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 300 հազար պատվաստումներից մենք չունենք որևէ հիշատակման արժանի բարդություն: Ինչու եմ ասում հիշատակման արժանի, որովհետև, այո, կարող է մարդու ջերմությունը բարձրանալ, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը 2 անգամ ՊՇՌ հետազոտության արդյունքներ ներկայացնել աշխատանքի ներկայանալու համար, կամ պատվաստված լինեն։

Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև, որ կառավարության ներկայացուցիչներն առաջիններից են եղել, որ պատվաստվել են.

«Դահլիճում նստած մարդիկ, եթե չունեն հակացուցում, բոլորը պատվաստված են: Այսպիսով՝ կառավարությունը քաղաքացիների համար որևէ կարգ սահմանելիս, նախ ինքն է այդ կարգը պահպանում: Սա շատ կարևոր արձանագրում է: Ես ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եվ եթե զգանք, որ կարիք կա կրկին պատվաստվելու, մենք դա պետք է անպայման անենք: Սա մի պրոցես է, որով պետք է անցնենք: Մեր երկրի պատվաստման ցուցանիշերը ցածր են, այդ թվում տարածաշրջանային առումով»:

Նշենք՝ երեկ կայացած խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրարկումը։

Лента

Рекомендуем посмотреть