Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը. Մարության - RadioVan.fm

Онлайн

Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը. Մարության

2021-09-30 14:03 , Общество, 1319

Այսօր և վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը. Մարության

Այսօր և վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, Երևանի Հանրապետության հրապարակում կհնչեն Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկոյի երգերը։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումից։

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։

Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է քաղաքապետը։

Հայկոյի ստեղծագործություններն այսօր վաղ առավոտից հնչում են նաև«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի բոլոր կայարաններում։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի՝ Հայկոյի անժամանակ մահվան մասին։ Երաժիշտը վերջին մեկ շաբաթվա ընթացքում հիվանդանոցում էր, պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության դեմ:

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը՝ 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)։

Лента

Рекомендуем посмотреть