Երևանի՝ ընտրված 90 շենքից 40-ը արդեն օգտվում է արևային էներգիայից - RadioVan.fm

Онлайн

Երևանի՝ ընտրված 90 շենքից 40-ը արդեն օգտվում է արևային էներգիայից

2021-10-11 17:23 , Общество, 1077

Երևանի՝ ընտրված 90 շենքից 40-ը արդեն օգտվում է արևային էներգիայից

«Եվրոպական Միությունը (ԵՄ) Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագիրը ներառում է 90 շենք:

Նշվում է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են շենքեր և ծանոթացել կատարված աշխատանքներին, համակարգի արդյունավետությանն ու էներգախնայողության ցուցանիշներին:

Տեղեկացվել է, որ մյուս շենքերում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք՝ ծրագիրը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ նախապես որոշված 9-14 հարկանի 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Ընդգծվել էր, որ Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է:

Տեղադրվող պանելները հայկական արտադրության են՝ 360 Վտ հզորության:

Лента

Рекомендуем посмотреть