«Իրանի հետ արդյունավետորեն համագործակցում ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»․ Փաշինյանը՝ Ալիևի մեղադրանքերին - RadioVan.fm

Онлайн

«Իրանի հետ արդյունավետորեն համագործակցում ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»․ Փաշինյանը՝ Ալիևի մեղադրանքերին

2021-10-15 23:18 , Политика, 326

«Իրանի հետ արդյունավետորեն համագործակցում ենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»․ Փաշինյանը՝ Ալիևի մեղադրանքերին

Այսօր կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արձագանքել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Հայտնել էինք, որ Իլհամ Ալիևը նույն նիստում այսօր Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ։

ՀՀ վարչապետն արձագանքելով՝ ասել է․

«Ցանկանում եմ նշել, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարող եմ ներկայացնել նաև թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների և առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս և նույնիսկ ավելի անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն և արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»։

Հավելենք՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե պատրաստ են Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր ելույթում խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին՝ ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր:

Лента

Рекомендуем посмотреть