Ադրբեջանը կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները, Հայաստանը ևս պետք է գործուն քայլեր ձեռնարկի․ Բայրամով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները, Հայաստանը ևս պետք է գործուն քայլեր ձեռնարկի․ Բայրամով

2021-10-20 15:34 , Политика, 249

Ադրբեջանը կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները, Հայաստանը ևս պետք է գործուն քայլեր ձեռնարկի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Գորդոն Գրլիչ-Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։

«Հայկական կողմը ևս գործնական քայլեր պետք է ձեռնարկի այդ ուղղությամբ»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միաժամանակ ընդգծել է Բայրամովը՝ հավելելով, թե հուսով է, որ հայկական կողմից ստացվող դրական ուղերձները նաև գործնական արդյունքներ կտան։

Բայրամովը, սակայն, չի մանրամասնել, թե Բաքուն կոնկրետ ինչ քայլեր է արել հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Օրեր առաջ էլ, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահն էր հայտարարել, որ Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումը մասնակիորեն սկսվել է։

Лента

Рекомендуем посмотреть