Վրաստանը չի մասնակցի «3+3»-ի վաղը կայանալիք հանդիպմանը - RadioVan.fm

Онлайн

Վրաստանը չի մասնակցի «3+3»-ի վաղը կայանալիք հանդիպմանը

2021-12-09 16:45 , Политика, 962

Վրաստանը չի մասնակցի «3+3»-ի վաղը կայանալիք հանդիպմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ վաղը Մոսկվայում կայանալու է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակության հարթակի անդամ երկրների առաջին հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով:

«Հարավային Կովկասում կայուն խաղաղաղության հաստատմանն ուղղված՝ մեր նախագահի (Թուրքիայի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի) և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափով հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա 2021թ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում»,-Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրությունն է փոխանցում տեղի «Անադոլու» գործակալությունը։

Ընդգծվում է, որ hանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները։

Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակին։ Թբիլիսիի ներկայացուցիչը չի լինի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք առաջին հանդիպմանը, ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հրապարակած մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը՝ կապված տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության՝ «3+3»-ի հետ: Այդ մասին հայտարարել է նաև ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ։ Մենք չենք դիտարկում մասնակցությունը այս ձևաչափին, համապատասխանաբար, Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Տաթև Ֆռանգյան

Հիշեցնենք՝ տարածաշրջանային «3+3» ձևաչափ ստեղծելու մասին առաջարկն արել է թուրք-ադրբեջանական կողմը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այն պետք է ընդգրկի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ)։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի «վեցի նախաձեռնության» հարթակին. դեմ լինելով այս ձևաչափին, մեր հարևան պետությունն առաջարկել է նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան: Այսօր տարածած հաղորդագրությամբ այդ երկրի արտգործնախարարությունը հայտնել է, որ Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը։

Իսկ Հայաստանի դիրքորոշումը «3+3»-ին, ինչպես հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն է, որ ձևաչափը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մեր երկիրն արդեն համաձայնեցված քննարկում է այլ ձևաչափերով:

Երեկ էլ Ազգային ժողովում Փաշինյանը, չհստակեցնելով անունը, հայտնել է, որ պլանավորված հանդիպմանը կմասնակցի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

Лента

Рекомендуем посмотреть