Ինֆեկցիոնի 80 բուժաշխատողի ազատման հարցով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել պատկան մարմիններին - RadioVan.fm

Онлайн

Ինֆեկցիոնի 80 բուժաշխատողի ազատման հարցով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել պատկան մարմիններին

2022-01-11 22:37 , Право, 1235

Ինֆեկցիոնի 80 բուժաշխատողի ազատման հարցով ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել պատկան մարմիններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ երեկ տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետև, ըստ բողոքների` աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:

Ի գիտություն ընդունելով նաև հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել:

Հիշեցնենք՝ երեկ՝ հունվարի 10-ին, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները բողոքի էին դուրս եկել՝ նշելով, որ դեկտեմբերի 30-ին հիվանդանոցի 80 աշխատակցի տեղեկացրել են, որ հունվարի 15-ից ազատվելու են աշխատանքից: Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենց աշխատանքից ազատելու համար աշխատանքային որևէ թերացում չեն ներկայացրել՝ միայն հորդորել են փաստաթղթեր ստորագրել, թե ազատվում են սեփական դիմումների համաձայն։

Աշխատակիցների բողոքի ակցիայի ֆոնին պարզաբանում էր տարածել առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ ինֆեկցիոնի «Բ» մասնաշենքը հիմնանորգվելու է, դիտարկվում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ:

Лента

Рекомендуем посмотреть