«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին, բայց հետևողականորեն շարժվելու ենք խաղաղ զարգացման օրակարգ բացելու ճանապարհով»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին, բայց հետևողականորեն շարժվելու ենք խաղաղ զարգացման օրակարգ բացելու ճանապարհով»․ Փաշինյան

2022-01-13 20:09 , Политика, 238

«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին, բայց հետևողականորեն շարժվելու ենք խաղաղ զարգացման օրակարգ բացելու ճանապարհով»․ Փաշինյան

Մեր Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

Այդ մասին կառավարության այսօրվա նիստում զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք և Կառավարության ծրագրում արտահայտված է: Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»:

Հիշեցնենք՝ հունվարի 11-ի կեսօրից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանը դիմել էր սադրանքի, որի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել:

Лента

Рекомендуем посмотреть