Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ

2022-01-14 13:12 , Политика, 911

Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացները ժամանել են ՌԴ ԱԳՆ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկու երկրների հատուկ բանագնացները ժամանել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն (ՌԴ ԱԳՆ) ընդունելությունների տուն. կկայանա առաջին հանդիպումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների մոսկովյան այսօրվա հանդիպմանը, ասել էր, որ այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Նրա խոսքով՝ դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ երեկ հայտնել էր, որ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը Ռուսաստանը չի մասնակցի, սակայն Մոսկվան, ընդհանուր առմամբ, աջակցում է Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանՍերդար Քըլըչը։

Лента

Рекомендуем посмотреть