«Հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղաձարներ». Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղաձարներ». Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին

2022-01-14 16:48 , Политика, 238

«Հայատյաց,  ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղաձարներ». Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱՀ ԱԳՆ) անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևի՝ մի շարք լրատվամիջոցներին վերջերս տվածհարցազրույցին՝ արձանագրելով, որ Բաքվի առաջնորդը կրկին օգտագործել է հայատյաց,ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանցհամապատասխանող ծրագրեր ու նպատակներ։

«Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տվածհարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց,ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանցհամապատասխանող ծրագրեր ու նպատակներ։

Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։

Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել էնաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։

Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից»,-ասված է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть