Քրիստիննե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան․ ԱԺ-ում ընտրությունը կայացել է - RadioVan.fm

Онлайн

Քրիստիննե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան․ ԱԺ-ում ընտրությունը կայացել է

2022-01-24 17:34 , Политика, 2510

Քրիստիննե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան․ ԱԺ-ում ընտրությունը կայացել է

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօրվա՝ հունվարի 24-ի հերթական նիստում շարունակել է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ ընտրության հարցը:

Հիշեցնենք՝ այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

Թեկնածության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա ընդգծել է, որ թեկնածուն ունի բարձր հեղինակություն և տիրապետում է մասնագիտական լավագույն որակների, ինչպես նաև առանձնանում է անձնային դրական հատկանիշներով:

«Ես տրամադրված եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելությունը, շարունակելու Պաշտպանիհաստատության ինստիտուցիոնալ կայացումը»,-իր եզրափակիչ ելույթում ընդգծել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատված Քրիստիննե Գրիգորյանը:

15։30-16։30-ը ընթացել է թեկնածուի ընտրության հարցով փակ, գաղտնի քվեարկությունը, որի արդյունքներով Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել է ՄԻՊ պաշտոնում։

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել: Ընդդիմությունը քվերակությանը չի մասնակցել։

Նշենք՝ ՀՀ-ումՊաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` վեց տարի ժամկետով։ Պաշտպանի հերթական ընտրություններն անցկացվում են Պաշտպանի լիազորությունների ավարտին նախորդող 40 օրվա ընթացքում:

Պաշտպանն իր պաշտոնը ստանձնում է նախորդ Պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը: Եթե Պաշտպանի ընտրվելու պահին Պաշտպանի պաշտոնը թափուր է, ապա իր ընտրության հաջորդ օրը:

Հայաստանի գործող Պաշտպանի՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի փետրվարի 23-ին։

Лента

Рекомендуем посмотреть