«Հորադիզ-Աղբենդ» երկաթուղու կառուցման շրջանակում Ադրբեջանում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցք»-ի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հորադիզ-Աղբենդ» երկաթուղու կառուցման շրջանակում Ադրբեջանում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

2022-01-25 19:29 , Политика, 1292

«Հորադիզ-Աղբենդ» երկաթուղու կառուցման շրջանակում Ադրբեջանում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների բազմիցս արվող պնդումների, որ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին որևէ հարց չի քննարկվում, ինչը, ըստ ՀՀ արտգործնախարարության, հերթական անգամ հերքվել է նոյեմբերի 26-ի Սոչիի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ, Ադրբեջանում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցք»-ի մասին։

Մասնավորապես, Արցախի բռնազավթված տարածքների հարցերը կենտրոնացված կարգով լուծելու նպատակով ստեղծված Համակարգող շտաբին կից միջգերատեսչական կենտրոնի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբում հայտնել են, թե «Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծի առաջին փուլի շինարարությունը, որը համարվում է «Զանգեզուրի միջանցք»-ի կարևոր մասը, ավարտվել է 70%-ով»։

Աշխատանքային խմբի տվյալներով՝ երկաթուղու շինարարության շրջանակներում ռելսեր են անցկացվել 23 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի Ջրականի շրջանի (Ջաբրայի) Մահմուդլու կայարան։

Նշվում է, որ Հորադիզ-Աղբենդ երկաթուղու երկարությունը, որի հիմքը դրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի փետրվարին, կկազմի 110,4 կիլոմետր։

Երկաթուղու կառուցման աշխատանքներն իրականացվում են երեք փուլով, պլանավորված է այն ավարտին հասցնել 2023 թվականին։ Նախագծի համաձայն՝ երկաթուղու ողջ երկարությամբ կկառուցվի 8 կայարան, 3 թունել, 41 կամուրջ, 4 վերգետնյա անցում

Лента

Рекомендуем посмотреть