Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման նախագիծ՝ մոմավառության, թանգարանային հատվածով - RadioVan.fm

Онлайн

Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման նախագիծ՝ մոմավառության, թանգարանային հատվածով

2022-02-01 16:25 , Общество, 1537

Քանդակագործ Արմեն Սամվելյանը ներկայացրել է Հիսուսի արձանի կառուցման նախագիծ՝ մոմավառության, թանգարանային հատվածով

Մասնագետները Հայաստանից և արտերկրից շարունակում են ներկայացնել Հիսուս Քրիստոսի հուշարձանային համալիրի նախագծի նոր գաղափարներ՝ նոր լուծումներով:

Այդ մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի գրառումից, որին կից ներկայացված տեսանյութից հայտնի է դառնում, որ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մրցույթին հայտ է ներկայացրել նաև քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթացել արձանի կառուցման նախագծին։

ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ կոթողը պետք է լինի խորհրդանշական բարձրության. միայն քանդակը 33 մետր, իսկ Սամվելյանի առաջարկով՝ դա կարող է ավելին լինել։

«Առաջարկը պետք է բոլորի կողմից ընդունելի լինի, շատ առաջարկներ է եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կնայենք, կընդունենք ամենալավը, ամենահզորը և ժողովրդի հետ կքննարկենք արդեն, թե որտեղ պետք է այն տեղադրենք»,-նշում է Գագիկ Ծառուկյանը։

«Հայ ժողովուրդը միշտ տեսել է տանջանք, չարչարանք ու կորուստներ, հիմա պետք է համախբվենք, որ լինի հույս, լույս ու հավատ»,-տեսանյութում ընդգծում է ԲՀԿ առաջնորդը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել էլ իր ընտանիքի հայտարարած մրցույթի առնչությամբ «սրտացավ փաստարկներին, առկա քննադատություններին, ներկայացրել որոշ պարզաբանումներ, թվարկել արած գործերն ու հավելել․

«Ասեք խնդրեմ՝ ավել ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել»։

Лента

Рекомендуем посмотреть