ՊՆ-ն մինչև 1400 քաղաքացու ներգրավմամբ նոր՝ եռամսյա վարժական հավաք է նախատեսում - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն մինչև 1400 քաղաքացու ներգրավմամբ նոր՝ եռամսյա վարժական հավաք է նախատեսում

2022-02-14 15:42 , Общество, 1864

ՊՆ-ն մինչև 1400 քաղաքացու ներգրավմամբ նոր՝ եռամսյա վարժական հավաք է նախատեսում

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ), որը փետրվարի 9-ին շրջանառության մեջ էր դրել ապրիլի 15-ից հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու մասին նախագիծ, երկու օր անց՝ փետրվարի 11-ին, շրջանառել է «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեկ այլ նախագիծ։

Ըստ այդ նախածի՝ առաջարկվում է երեք ամիս ժամկետով՝ 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Եռամսյա հավաքներին առաջարկվում է ներգրավել մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը՝ ավագ ենթասպայական կազմի, 130-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքների ապահովման համար նախատեսվում է, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 136 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

Նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Միժամանակ կթույլատրվի պաշտպանության նախարարին վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմա­տրանսպորտային պարտականություններ ունեցող համապատասխան մարմիններին:

Лента

Рекомендуем посмотреть