Քրիստոսի արձանի կառուցման ավելի քան 200 նախագիծ է ստացվել - RadioVan.fm

Онлайн

Քրիստոսի արձանի կառուցման ավելի քան 200 նախագիծ է ստացվել

2022-02-22 16:30 , Общество, 1049

Քրիստոսի արձանի կառուցման ավելի քան 200 նախագիծ է ստացվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի՝ Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությանը մի քանի տասնյակ մասնագետներ են արձագանքել։

«Հայտերի ընդունման համար ձևավորվել է խորհուրդ, որի կազմում լինելու են ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով կլինի ներկայացուցիչ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից»,-Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասում է ԲՀԿ ԲՀԿ-ական Շաքե Իսայանը։

Տեղեկացվում է, որ փետրվարի 20-ին ժամը 20-ին խորհրդի կազմին են ներկայացվել փրկչի արձանի բոլոր նախագծերը՝ 200-ից ավելի գաղափար ու մտահղացում, որոնք դրվել են քննարկման, որին միացել է նաև Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո վերականգնման աշխատանքային խմբերից մեկի ղեկավարը։

Նշվում է, որ խորհրդի կազմում են կաթողիկոսարանի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, ԲԳԹ, Պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբոնի դոցենտ Լուիզա Սարգսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը և բարերար, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть