«Գործընթացը շարունակելու են առանց նախապայմանների»․ Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը - RadioVan.fm

Онлайн

«Գործընթացը շարունակելու են առանց նախապայմանների»․ Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը

2022-02-24 16:28 , Политика, 876

«Գործընթացը շարունակելու են առանց նախապայմանների»․ Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 24-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ նշելով, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:

«Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ այսօր Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում, անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ Վիեննայում կայանակիք հանդիպմանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն իր ելույթում ընդգծել է, որ լիահույս են, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:

Лента

Рекомендуем посмотреть