Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է գազամատակարարմանն առնչվող Հայաստանի մեղադրանքները՝ խորհուրդ տալով «դուրս բերել զինուժի մնացորդները» - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է գազամատակարարմանն առնչվող Հայաստանի մեղադրանքները՝ խորհուրդ տալով «դուրս բերել զինուժի մնացորդները»

2022-03-23 15:23 , Политика, 1156

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է գազամատակարարմանն առնչվող Հայաստանի մեղադրանքները՝ խորհուրդ տալով «դուրս բերել զինուժի մնացորդները»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) պնդում է, թե «Հայաստանը տևական ժամանակ է՝ ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում, անհիմն մեղադրանքներ հնչեցնում, փորձում է միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, հիշատակում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած վերջին հայտարարությունները, որոնցից մեկն առնչվում է բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշիում մարտի 18-ին Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակի առիթով հղած բողոքի նոտային, մյուսն էլ՝ «ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշիի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ խափանելուն»:

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ դուրս բերել իր զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից, և դրանով իսկ նպաստել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ոչ թե հնչեցնել անհիմն և ապօրինի մեղադրանքներ»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։

Лента

Рекомендуем посмотреть