Եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Հիսուսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է. Մրցութային հանձնախումբը՝ Մայր Աթոռին - RadioVan.fm

Онлайн

Եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Հիսուսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է. Մրցութային հանձնախումբը՝ Մայր Աթոռին

2022-03-29 16:05 , Общество, 1198

Եկեղեցու դիրքորոշումը շատ կարևոր է, բայց Հիսուսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է. Մրցութային հանձնախումբը՝ Մայր Աթոռին

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշմանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ:

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարևոր է և գնահատելի: Միևնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրըճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար:

Ինչպես նաև մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին և լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»,-ասված է Հանձնախմբի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ անընդունելի համարելով Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը։ Ընդգծվել էր, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Лента

Рекомендуем посмотреть