ՌԴ-ն շարունակում է Կիևի և Չեռնիգովի շրջաններից իր զորքերի դուրսբերումը․ Ուկրաինայի ԳՇ - RadioVan.fm

Онлайн

ՌԴ-ն շարունակում է Կիևի և Չեռնիգովի շրջաններից իր զորքերի դուրսբերումը․ Ուկրաինայի ԳՇ

2022-03-30 14:55 , Мир, 835

ՌԴ-ն շարունակում է Կիևի և Չեռնիգովի շրջաններից իր զորքերի դուրսբերումը․ Ուկրաինայի ԳՇ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ՌԴ ԶՈւ) ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից շարունակվում է։

Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի (ԳՇ) մարտի 29-ի հաղորդագրությունում։ Ընդգծվում է, որ ըստ որոշ նշանների, ռուսական զորքերի ստորաբաժանումները վերախմբավորվում են՝ իրենց հիմնական ուժերը կենտրոնացնելով արևելյան ուղղությամբ։

«Այդ առանձին ստորաբաժանումների ռոտացիան մոլորության մեջ է գցում Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը»,-նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պաշտոնական Կիևը հնարավոր խաղաղության համաձայնագրին վերաբերող մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի գնահատմամբ՝ Կիևի՝ փոխզիջման ձգտման ուղղությամբ առաջին կոնկրետ ձևակերպումն է։

«Տեսնելով նման քայլ՝ ի պատասխան մենք ձևակերպեցինք երկու խոշոր փոխադարձ քայլ. առաջինը վերաբերում է աստիճանական ռազմական դեէսկալացիային երկու ուղղություններով՝ Կիևում և Չեռնիգովում: Սա զինադադար չէ, բայց սա մեր ցանկությունն է աստիճանաբար անցնել հակամարտության դեէսկալացիայի գոնե այս ուղղություններով»,- ընդգծել էր ռուսական պատվիրակության ղեկավարը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ երեկ Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների ավարտին հայտարարվել է, որ ռուսական կողմը հայտնել է դեէսկալացիայի համար 2 քայլ ձեռնարկելու մասին, իսկ Ուկրաինան՝ 8 պետության անվտանգության երաշխավոր տեսնելու մասին:

Лента

Рекомендуем посмотреть