«Եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց, մեկ անգամ և վեջնական». Նժդեհի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» երթը - RadioVan.fm

Онлайн

«Եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց, մեկ անգամ և վեջնական». Նժդեհի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» երթը

2022-04-27 20:41 , Политика, 1263

«Եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց, մեկ անգամ և վեջնական». Նժդեհի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» երթը

«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Դիմադրություն» շարժման իրազեկման քայլերթը:

Երթի մեկնարկին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ համախմբման կոչ արեց:

«Կոչ եմ անում շարունակել ձևավորել դիմադրության օջախներ, շարունակել ինքնակազմակերպվել։ Կարճ ժամանակ հետո, մինչև ամսի մեկը ամբողջ Հայաստանի տարածքում՝ մեծ ու փոքր գյուղերում, համալսարաններում, կոլեկտիվներում, բակերում, ունենալու ենք դիմադրության նոր օջախներ»,-հայտարարեց Սաղաթելյանն ու ընդգծեց, որ պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում։

«Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ, եթե ուզում եք ունենալ հայրենիք, դուրս եկեք փողոց, մեկ անգամ և վեջնական։ Դրանից հետո մեր բոլոր խնդիրները լուծվելու են։ Սիրելի հայրենակիցներ, Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Երեկ օրը ցերեկով, իր շքախմբով քաղաքացուն վրաերթի ենթարկեցին, անտարբեր կողքով անցան, երեկվա քաղաքացին, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը։ Այս պայքարից հետ դարձ չկա, նահանջ չկա»,-ասաց Սաղաթելյանը՝ կարևորելով յուրաքանյուր քաղաքացու դիմադրության գործողություն:

Երթի ընթացքը՝ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Արցախի պահպանման, ազգային անվտանգության խնդրով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի 25-ից «Զարթնի՛ր, Լաո» կարգախոսով տարաբնույթ ակցիաներ է կազմակերպում: Դեպի Երևան քայլերթեր են մեկնարկել Տավուշի և Արարատի մարզերից: Երևանում մայիսի 1-ին ընդդիմությունը պլանավորում է մեծ հանրահավաք անցկացնել:

Лента

Рекомендуем посмотреть