«Ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում»․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայացել է - RadioVan.fm

Онлайн

«Ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում»․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայացել է

2022-05-03 19:16 , Политика, 1177

«Ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում»․ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայացել է

Վիեննայում այսօր հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները՝ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

«Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցով հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը 3-րդն էր: Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 1-ին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, 2-րդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում, որտեղ կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների։

Лента

Рекомендуем посмотреть