Շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը. Ավինյան - RadioVan.fm

Онлайн

Շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը. Ավինյան

2022-05-16 19:10 , Общество, 954

Շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը. Ավինյան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ շուտով Երևանում կլինի հայկական ազգային ավիաուղիների՝ եռագույնով ներկված առաջին ինքնաթիռը։

«Հայկական ազգային ավիաուղիները (Ֆլայ Արնան)՝ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համատեղ ձեռնարկությունը, ներկայացնում է հայկական եռագույնով առաջին ինքնաթիռը, որը շուտով կլինի Երևանում»,-գրել է նա։

Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողը ևս տարածել էր տեսանյութը՝ ակնկալելով առաջին օդանավի ներկման գործընթացի վերաբերյալ դիտողների կարծիքը:

Հիշեցնենք՝ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, օրեր առաջ առաջին անգամ մասնակցել էր ցուցահանդեսի՝ Դուբայում անցկացվող Արաբական ճանապարհորդական շուկա 2022 (The Arabian Travel Market 2022):

Лента

Рекомендуем посмотреть