Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետողները կտուգանվեն 50 հազար դրամով․ նախագիծ է պատրաստվում - RadioVan.fm

Онлайн

Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետողները կտուգանվեն 50 հազար դրամով․ նախագիծ է պատրաստվում

2022-05-24 17:41 , Право, 1260

Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետողները կտուգանվեն 50 հազար դրամով․ նախագիծ է պատրաստվում

Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով․ Երևանի ավագանու այսօրվա նիստում ասել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, հավանաբար, մինչև հաջորդ ուրբաթ կներկայացվի կառավարությանը։

Ավագանու նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ աղբը չնախատեսված վայրում թափելու խնդրին քաղաքապետը անդրադարձել էր վերջերս կայացած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի ժամանակ՝ հայտարարելով, որ «ամոթ է, որ Ռուսաստանից եկել մաքրություն են անում, իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»։

Лента

Рекомендуем посмотреть