Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը դուրս է գրվել բուժկենտրոնից, տեղափոխվել խնամքի կենտրոն․ Դերձյան - RadioVan.fm

Онлайн

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը դուրս է գրվել բուժկենտրոնից, տեղափոխվել խնամքի կենտրոն․ Դերձյան

2022-06-03 18:17 , Общество, 1249

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը դուրս է գրվել բուժկենտրոնից, տեղափոխվել խնամքի կենտրոն․ Դերձյան

Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից (ԲԿ)։

«Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Շնորհակալություն մեր թիմին՝ բժշկական հերթական հաջողության ու այսքան ջերմության համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք՝ 2 տարեկան աղջնակը Դեբեդից դուրս էր բերվել ապրիլի 25-ին։ Փոքրիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն էր տեղափոխվել որովայնի, կրծքավանդակի սալջարդերով, ջրահեղձությամբ։

Իրավապահները հայտնել էին, որ որ 2-ամյա փոքրիկի 30-ամյա մայրը խոստովանել է, որ ինքն է դստերը 3-4 մետր բարձրությունից գցել Դեբեդ գետը:

Ի դեպ՝ Դեբեդից 2-ամյա Արևին դուրս բերած Ալավերդի քաղաքի բնակիչ ճանապարհաշինարար Ժիրայրը ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի կողմից պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով։

Лента

Рекомендуем посмотреть