«Դեռ կոնկրետ արդյունքներ չկան․ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը»․ Բայրամովը՝ ««Զանգեզուրի միջանցք»-ի բացման բանակցությունների մասին - RadioVan.fm

Онлайн

«Դեռ կոնկրետ արդյունքներ չկան․ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը»․ Բայրամովը՝ ««Զանգեզուրի միջանցք»-ի բացման բանակցությունների մասին

2022-06-07 18:10 , Политика, 795

«Դեռ կոնկրետ արդյունքներ չկան․ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը»․ Բայրամովը՝ ««Զանգեզուրի միջանցք»-ի բացման բանակցությունների մասին

««Զանգեզուրի միջանցք»-ի բացման բանակցությունների հարցում, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկաթուղով և ավտոմոբիլով կապելու է հանրապետության արևմտյան շրջանների հետ, դեռ կոնկրետ արդյունքներ չկան»,-այդ մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, թե, իբր, Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը։

«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են՝ մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Եթե Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,-միաժամանակ ասել է Բայրամովը՝ շեշտելով, թե տարածաշրջանում հաղորդակցության վերականգնումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց Հայաստանին, որը, նրա գնահատմամբ, նվազագույնի է հասցրել իր հնարավորությունները տրանսպորտի ոլորտում։

Հիշեցնենք՝ Փաշինյան-Միշել-Ալիև մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել էր, թե Բրյուսելում կողմերը համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցրել է․ «Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»։

Դրանից հետո՝ մայիսի 27-ին, Արցախի բռնազավթված Կովսականի (Զանգելան) շրջանում «Խելացի գյուղ» նախագծի առաջին փուլի բացման արարողությանը, Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է իրենց շրջանառած «միջանցքային» թեզին՝ ընդգծելով․

«Կրկին նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը, արդեն մատնանշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան հասնում ենք, ես էլ ասել եմ, որ հասնելու ենք»։

Лента

Рекомендуем посмотреть