Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ի առաջին թռիչքը հուլիսի 3-ին է՝ «Զվարթնոց»-ից դեպի «Հուրգադա» - RadioVan.fm

Онлайн

Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ի առաջին թռիչքը հուլիսի 3-ին է՝ «Զվարթնոց»-ից դեպի «Հուրգադա»

2022-06-10 17:26 , Общество, 1097

Հայկական ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ի առաջին թռիչքը հուլիսի 3-ին է՝ «Զվարթնոց»-ից դեպի «Հուրգադա»

«Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը, հուլիսի 3-ին կիրականացնի առաջին առևտրային չվերթը։ Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան։

Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաև ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի և Բեյրութի հետ:

Այդ մասին հայտարարվել է ազգային ավիափոխադրողի գործունեության մեկնարկին նվիրված այսօրվա պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ժամանակն է եկել կտրել Հայաստանի ավիացիայի ոլորտի բացասական պատմությունների շղթան։

Հիշեցնենք՝ ԱՆԻՖ-ը և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը՝ «Էյր Արաբիա» ընկերությունը 2021-ի սեպտեմբերին հայտնեցին, որ 500 առաջարկից համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիափոխադրողի անվանում է ընտրվել “Fly Arna”-ն («Ֆլայ Արնա»):

Ընկերությունը օրեր առաջ՝ հունիսի 3-ին, հայտնեց, որ ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը ավիաընկերությանը թույլ կտա սկսել գործունեությունը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Лента

Рекомендуем посмотреть